Բորել. ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն ՀՀ հետ գործընկերությունը23 հուլիսի 2024 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարևորել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի և երկրին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու որոշումները, որոնք հուլիսի 22-ին ընդունվել են ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի կողմից։ Բորելն այդ մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։ «ԵՄ խորհուրդն ընդունել է երկու կարևոր որոշում, որոնք կնպաստեն Հայաստանի հետ գործընկերության հետագա զարգացմանը:Մենք առաջին անգամ ընդունել ենք որոշում Հայաստանին «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակներում 10 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրելու վերաբերյալ:Ավելին, մենք կանաչ լույս ենք վառել Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ընդունել Հայաստանի կողմից այդքան երկար սպասված երկու որոշումները, որոնք կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ՝ հաշվի առնելով նաև Հարավային Կովկասում առկա լարված իրավիճակը»,- ասել է Ժոզեպ Բորելը: Հուլիսի 22–ին Եվրամիությունը հաստատել է Հայաստանին 10 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Հայաստանին աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: Ըստ «Ազատության» աղբյուրների, այս հիմնադրամից տրամադրվելիք 10 միլիոն եվրոյով նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | «Ռոսատոմը» սկսել է ուսումնասիրել ՀԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը Պահեստարանը պարունակում է ռադիոակտիվ կոշտ թափոններ, որոնք առաջանում են ԱԷԿ–ի շահագործման ընթացքում ՔԿ․ Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի արձակած անզգույշ կրակոցից վիրավորվել է մեկ այլ զինվոր Զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով |