Սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը. Քաղաքապետարանը նոր գործընթաց է սկսել ԿԳՄՍՆ–ի հետ24 հուլիսի 2024 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Երևանի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանության նպատակով քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ մեկնարկել է նոր գործընթաց՝ սեփականատերերին գտնելու և շենքերը վերականգնելու համար: Երևանում այսօր անմխիթար վիճակում գտնվող մոտ 30 հուշարձան-շենքերի սեփականատերերը հայտնի չեն կամ էլ նրանց գտնվելու վայրը պարզ չէ, հայտնում է քաղաքապետարանը։ «Քաղաքում կան հուշարձան-շենքեր, որոնք անտերության են մատնված, չեն շահագործվում, կոտրված պատուհաններով են, և այստեղ մենք անելիք ունենք»,-դեռևս նախորդ տարի աշխատանքային խորհրդակցությանը նշել էր Տիգրան Ավինյանը: Նշվել է, որ սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը: «Հիմնականում դրանք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի, երևանցիների շրջանում հայտնի սև շենքերն են: Դրանք տարբեր բնույթի խնդիրներ ունեն: Մի մասը անվթարության խնդիր ունեն, մի մասը լքված է, մի մասն էլ ոչ պատշաճ է օգտագործվում: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված են հուշարձանների սեփականատերերի պարտականությունները: Այդ պարտավորությունների մեջ է մտնում հուշարձանների պահպանության և անվթարության ապահովումը: Այդ հարցով սկսել ենք քաղաապետարանի հետ համատեղ նախաձեռնություն»,- նշել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանը: Բոլոր սեփականատերերին ուղարկվել են ծանուցումներ՝ իրենց ստանձնած պարտավորություննների կատարման մասին: Արձագանքել են մեկ, երկուսը և պատրաստակամություն հայտնել ապահովելու շենքերի պահպանությունը: Որոշ դեպքերում ծանուցումները պարզապես տեղ չեն հասնում. սեփականատերերը, որոնք ֆիզիկական ու իրավաբանական անձինք են, արտերկրում են: Սեփականատերերի կողմից իրենց վրա դրված պարտականությունները չիրականացնելու դեպքում օրենսդրությունը նախատեսում է վարչական տուգանքների կիրառում: Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն ասել է, որ քաղաքապետարանը ներկայումս նախաձեռնել է նաև մեկ այլ գործընթաց ՝ «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները։ «Նախատեսվում է ստեղծել այնպիսի նոր իրավական դաշտ, որտեղ հնավոր կլինի համայնքի կողմից միջամտել և իրականացնել շենքերի պահպանությունն այն դեպքերում, երբ դա չանեն սեփականատերերը՝ հաշվի առնելով, որ այդ շենքերը հանդիսանում են ոչ միայն նրանց սեփականությունը, այլև քաղաքի և պետության պատմամշակութային ժառանգությունը: Այնուհետ ակնկալում ենք կրած ծախսերը ստանալ սեփականատերերից: Էապես կավելանան նաև վարչական տույժերը: Դրանք կհասնեն ընդհուպ շատ մեծ չափերի» ,- ասել է Թևանյանը: Օրենքը նախատեսում է նաև հնարավորություն՝ դատական կարգով սեփականատերերից անտնտեսվար պահվող հուշարձան շենքերի հետվերադարձ։ Ուշագրավ Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն ՔՊ խմբակցության քարտուղարը պարզաբանել է` ինչու է վարչապետը քաղաքացիներից ներողություն խնդրել Ըստ նրա, ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար |