Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը![]() 24 հուլիսի 2024 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը: Այդ մասին նրան տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի հետ այցելել էր վարպետին՝ քննարկելու լիբրետոյի կյանքի կոչման և ստեղծագործական փուլի մեկնարկի մանրամասները: Վարպետի նոր ստեղծագործությունը նախատեսվում է ներառել թատրոնի 2025 թվականի ծրագրում: Մասնավորապես՝ քննարկվում է «Հավերժական լույս» լիբրետոյի առաջնախաղով թատերաշրջանի բացումն իրականացնելու հնարավորությունը: Այդ նպատակով հանդիպում է տեղի ունեցել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի հետ: Ժաննա Անդրեասյանը, կարևորելով մեծանուն Վարպետի վաստակն ու ներդրումը հայկական կինոյի զարգացման գործում, ընդգծել է՝ «Հավերժական լույս» լիբրետոյի առաջնախաղը, իրավամբ, կարող է դառնալ նոր խաղաշրջանի գլխավոր իրադարձությունը: Նա նշել է, որ Արտավազդ Փելեշյանի նոր ստեղծագործությունն արվեստի տարբեր ճյուղերի հետաքրքիր համադրություն է, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի լիբրետոն հասանելի լինի ոչ միայն հայ, այլև համաշխարհային բեմերում: Արտավազդ Փելեշյանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները բավական ժամանակատար կլինեն՝ հաշվի առնելով, որ «Հավերժական լույս» լիբրետոն բարդ ստեղծագործություն է: Փելեշյանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև կինոարտադրության զարգացման ուղղությամբ պետության կողմից իրականացվող քաղաքականությանը վերաբերող հարցեր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |