Euromoney-ն Ամերիաբանկին 3 մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» ՀՀ-ում25 հուլիսի 2024 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «Գերազանցության մրցանակ»՝ որպես 2024 թ. լավագույն բանկը Հայաստանում։ 2011թ․ ի վեր Ամերիաբանկը 10-րդ անգամ է արժանանում այս հեղինակավոր մրցանակին։ Հիմնական մրցանակից բացի, Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել 2024թ․ «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն բանկը ՓՄՁ-ների համար» անվանակարգերում։ Ամենամյա այս մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում են բանկերի գործունեությունը, թվային լուծումները, ռազմավարական նախաձեռնությունները և ֆինանսական ոլորտի այլ ձեռքբերումներն ավելի քան 100 երկրում: Ամսագիրն ընդգծում է 2023թ․ ընթացքում բանկային հիմնական ծառայությունների ոլորտում Ամերիաբանկի ամուր դիրքն ու կայուն աճը, ինչը թույլ է տվել գրանցել 46 մլրդ ՀՀ դրամի աննախադեպ զուտ շահույթ և 10-րդ տարին անընդմեջ պահպանել առաջատարի դիրքը Հայաստանի վարկավորման շուկայում՝ ապահովելով շուկայի մոտ 20% մասնաբաժին։ Ամերիաբանկին շնորհելով «Լավագույն թվային բանկը» մրցանակը՝ ժյուրին բարձր է գնահատել Ամերիաբանկի թվային ուղիների և լուծումների կատարելագործումը, այդ թվում` նոր հաճախորդների ներգրավման լիովին ավտոմատացված գործընթացը, MyAmeria հավելվածի ակտիվ օգտատերերի տպավորիչ աճը և գործարքների ծավալը, ինչպես նաև MyInvest ներդրումային առցանց հարթակը: Euromoney-ի խմբագիրները նշել են, որ հաշվետու ժամանակաշրջանում Ամերիաբանկի թվային ուղիները զգալի աճ են գրանցել՝ ապահովելով մասնաճյուղային ցանցից դուրս կատարված գործարքների 98% ցուցանիշ։ Շնորհելով «Լավագույն բանկը ՓՄՁ-ների համար» մրցանակը՝ ժյուրին ընդգծել է Ամերիաբանկի դերը փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման գործում: Հաշվետու ժամանակահատվածում բանկի ընդհանուր ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է 224 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 33․4%-ով։ Ժամանակակից սքորինգային համակարգի վրա հիմնված առցանց բիզնես հարթակը, ինչպես նաև հիփոթեքային և ավտովարկավորման նորարարական էկոհամակարգերը հաճախորդների համար ապահովել են ամբողջությամբ թվային փորձառություն՝ նշված ոլորտներից յուրաքանչյուրում գրանցելով զգալի աճ և վարկային կայուն պորտֆել: «Մեզ համար պատիվ է ստանալ այս մրցանակները, որոնք արտացոլում են Euromoney-ի ժյուրիի գնահատականը մեր աշխատանքին և ձեռքբերումներին։ Թվային լուծումների կատարելագործումը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսին աջակցությունը մեր հիմնական առաջնահերթություններից են, և մենք հետևողականորեն ներդրումներ ենք կատարել և զարգացել ենք նշված ոլորտներում: Այս արդյունքները մենք ապահովել ենք մեր հաճախորդների և գործընկերների շնորհիվ, և մեր հաջողության հիմքում նրանց վստահությունն ու հավատն են առ այն, որ մենք կարող ենք մատուցել լավագույն ֆինանսական ծառայությունները Հայաստանում»,- նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել ՀՀ ՊՆ-ում․ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ Մատնանշվել են համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները Ալիևը կրկին սպառնացել է ՀՀ–ին, մեղադրել Արևմուտքին, «անշնորհակալ» անվանել ԱՄՆ Պետդեպին Նա ասել է, որ «թշնամանքի քաղաքականությունն Ադրբեջանի դեմ չի դադարում» Ալիևն ասել է` Մինսկի խումբը «նվաստացուցիչ խաղաղության էր դրդում Ադրբեջանին» «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Արսենյան․ ՀՀ ունի դաշնակից, որի հետ դաշնակցային պայմանագիր կա Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա |