ՀՀ նախագահը ներկա կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի բացմանը26 հուլիսի 2024 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 25-ին ֆրանսիական կողմի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Նա մասնակցելու է Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` Հայկական բարեգործական ընդհանուր միությանը պատկանող տանը բացվել է «Հայաստանի տունը», հայտնում է Արմենպրեսը։ «Հայաստանի տան» բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Հայաստանի օլիմպիական հավաքականի մի շարք անդամներ և պատվիրակության ղեկավար կազմը: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, հաջողություն մաղթելով Հայաստանի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներին, ասել է. «Հույս ունեմ, որ մինչև ամսի 11-ը, մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունենալու այս տանը պատվելու մեր մարզիկներին: Ուզում եմ հույս հայտնել, որ ամսի 11-ից հետո մենք կխոստանանք 4 նոր դպրոց բացելու մեր օլիմպիականների պատվին: Վերջին տարիներին պետությունը շատ մեծ հանձնառություն է վերցրել առավելագույնս սատարելու մեր մարզիկներին»: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը «Հայաստանի տունը» համարում է հայկականության կենտրոն Փարիզում այս օրերին, երբ ամբողջ սպորտային աշխարհը կենտրոնացած է Ֆրանսիայի մայրաքաղաքում: «Հայաստանի տան» դեմքը ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն Յուրի Զորկաեֆն է: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները ՔՊ խմբակցության քարտուղարը պարզաբանել է` ինչու է վարչապետը քաղաքացիներից ներողություն խնդրել Ըստ նրա, ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար |