Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունն անխուսափելի էր

PanARMENIAN.Net - «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունն անխուսափելի էր, որովհետեւ պետությունները գտնվում էին հակառակ դիրքորոշումներում: Ինձ թվում է, որ այսօր ոչ մի քաղաքական ուժ չի համաձայնի գոյություն ունեցող ստատուս-քվոյի հետ»,- «Հարավային Կովկասի անվտանգության վերանայում. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն եւ վերափոխում» միջազգային համագումարի ժամանակ հայտարարել է Անատոլիական հետազոտությունների ֆրանսիկան ինստիտուտին կից Կովկասի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Տորնիկե Գորդաձեն, նշելով, որ Վրաստանի նպատակներից մեկը եվրոպական տիպի ազգային պետություն ստեղծելն է:



«Եւ այստեղ մենք պարադոքսի ենք հանդիպում. մի կողմից, Ռուսաստանը փորձում է վերաիմաստավորել իրեն, բայց ստեղծել կայսրության նման պետություն, իսկ Վրաստանում փորձում են ստեղծել ազգային պետություն` 19 դարի երկու կատեգորիաներ, որոնք մինչեւ այժմ շատ արդիական են տարածաշրջանում»,- նշել է Գորդաձեն: «Գոյություն ունի նաեւ գաղափարախոսական հակասություն, ելնելով նրանից, որ կարելի է քննադատել Վրաստանի ներկա ներքաղաքական իրադրությունը եւ հաշվի չնստել նրա հետ, որ Ռուսաստանում ուժեղ իշխանություն հայտնվելուց հետո, որը հենվում է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, իշխանությունը, արեւմտյան ժողովրդավարությունը սկսում է թվալ եվրո-ատլանտյան տարածության աշխարհագրական, պատմական ձեռքբերում: Իսկ երբ Ռուսաստանի կողքին հայտնվում է պետություն, որը փորձում է հիմնվել արեւմտյան ժողովրդավարության սկզբունքների վրա, ապա նա նյարդայնացնող է դառնում Ռուսաստանի համար»,- մեկնաբանել է Տորնիկե Գորդաձեն:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---