Հայկ Մարտիրոսյանը` Biel Chess Festival 2024 մրցաշարի արծաթե մեդալակիր

Հայկ Մարտիրոսյանը` Biel Chess Festival 2024 մրցաշարի արծաթե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը դարձել է Biel Chess Festival 2024 շախմատի միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մրցաշարը տեղի է ունեցել հուլիսի 13-26-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում՝ 6 գրոսմայստերների մասնակցությամբ։

Մրցաշարի հաղթող է դարձել Լե Քուանգ Լիեմը Վիետնամից։

3-6–րդ տեղերն են զբաղեցրել Ռամեշբաբու Պրագնանանդհան, Աբհիմանյու Միշրան, Վինսենթ Կայմերը և Սամուել Շանկլանդը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---