Ֆրանսիայի երկաթուղին դիվերսիաների պատճառով կաթվածահար է եղել Օիմպիադայի մեկնարկից ժամեր առաջ26 հուլիսի 2024 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում հայտարարել են արագընթաց երկաթուղիների ցանցում դիվերսիաների, այդ թվում՝ հրկիզումների մասին, որոնք կաթվածահար են արել տրանսպորտային համակարգի աշխատանքը Փարիզում Օլիմպիական խաղերի մեկնարկից մի քանի ժամ առաջ։ «Սա ծավալուն գրոհ է, որի նպատակն է կաթվածահար անել TGV»,–հայտարարել է ազգային երկաթուղային օպերատոր SNCF–ն։ Ուղևորներին առաջարկել են հետաձգել իրենց ուղևորություններն ու կայարաններից հեռու մնալ, գրում է Deustche Welle-ն։ Նշվում է, որ երթուղիներից շատերը հարկ է եղել չեղարկել, իսկ իրավիճակը կշարունակվի «առնվազն նաև հանգստյան օրերին, քանի դեռ վերանորոգման աշխատանքներ կտարվեն»։ Հայտարարության մեջ ասվում է, որ SNCF–ը մի շարք միաժամանակյա «չարամիտ գործողությունների զոհ է դարձել գիշերվա ընթացքում»,–ասվում է հայտարարության մեջ։ Դիվերսիաներից տուժել են ատլանտյան, հյուսիսային և արևելյան գծերը, հարավ–արևելյան գիծը չի տուժել, որտեղ «չարամիտ ակտը կանխվել է»։ Ահաբեկչական գործողությունները կատարվել են այն պահին, երբ Փարիզը պատրաստվում էր Օլիմպիական խաղերի բացմանը, որին մասնակցելու է 7500 մարզիկ, 300,000 հանդիսատես և բազում VIP հյուրեր։ Բացման արարողությունն առաջին անգամ կանցկացվի Սենա գետի վրա՝ նավերի շքերթի տեսքով։ Photo. AP Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը բեկանվել է. Քոչարյանը, Օհանյանն ու մյուսները՝ կրկին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և մյուս պաշտոնյաները կարող են կրկին կանգնել դատարանի առջև Օկամպո․ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի Այդ մասին Օկամպոն ասել է Երևանում կայացած ասուլիսում ՏԿԵՆ-ում քննարկել են Ֆրանսիայի հետ գործակցության օրակարգային հարցերը Քննարկվել են ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա |