ՊՆ․ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն չի եղել27 հուլիսի 2024 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է սոցիալական ցանցում տարածված գրառումը և հայտարարել, որ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ ՊՆ–ն հորդորում է հետևել պաշտոնական տեղեկատվությանը։ «Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը, չճշտված, սուտ և կեղծ լուրեր չշրջանառել, նմանօրինակ դեպքերում ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանման հետ: Վերջին օրերին նաև նկատվում է այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից օտարալեզու լրատվամիջոցներում Հայաստանի զինված ուժերի գործունեության տարբեր ոլորտներին առնչվող ուղղորդված, ապատեղեկատվություն հանդիսացող հրապարակումների աճի միտում, ինչի կապակցությամբ հանրությանը և ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք լինել զգոն ու հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,–ասվում է ՊՆ հայտարարության մեջ: Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրել է, թե «իշխանությունները կեղծ խաղաղության խոստմամբ հերթական գաղտնի զիջումն են արել թշնամուն»։ Նա նաև լուսանկարներ է հրապարակել։ Ասլանյանը գրել է․ «Երասխի հատվածում, Արարատի զորամասի պահպանության տեղամասում կար մի մարտական հենակետ (անունը կարևոր չէ), որից դիտարկելիս, դրա գերակայության շնորհիվ, Նախիջևանի ողջ Սադարակ քաղաքը, «գայլի դարպաս» կոչվող լեռնանցքը և դրանով Նախիջևանից դեպի Թուրքիայի սահմանային անցակետ տանող միակ ճանապարհը կարծես ձեռքիդ ափի մեջ լիներ, անզեն աչքով տեսանելի էր ցանկացած տեղաշարժ։ Օրերս Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի, որ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը»։ Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել | Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա Որոշ ընտրված մանակապարտեզներ կընդունեն նաև 1 տարեկան երեխաների Նոր փորձնական ծրագիր է մեկնարկում 1 մլն-ական դրամ կրթաթոշակ՝ ԵՊՀ ևս 5 ուսանողի․ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է մոտիվացնել երիտասարդներին Ուսանողներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից Նախարար․ Եթե Սնուփ Դոգի համերգը չկայանա, կազմակերպմանն ուղղված գումարը կվերադարձվի «Մենք գրավոր հարցմամբ պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները»,–ասել է նա |