Գյումրին ու Վանաձորն առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով27 հուլիսի 2024 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Գյումրին ու Վանաձորն առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով։ Քաղաքները կունենան 5-ական էլեկտրական ավտոբուս։ Այդ մասին ասվել է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի ավարտի մամուլի ասուլիս ընթացքում, որտեղ ներկայացվել են 2021-24թթ․ ծրագրի շրջանակում իրականացված գործողություններն ու ձեռքբերումները, հայտնում է Արմենպրեսը։ Համայնքներում կգործի էկոլոգիապես մաքուր հանրային տրանսպորտ՝ տոմսերի էլեկտրոնային վավերացման համակարգերով։ Ծրագրի շնորհիվ շուտով կգործեն պլաստիկի վերամշակման հոսքագծեր, որոնք արտադրելու են շինարարական նյութեր՝ հանրային տարածքների բարեկարգման համար, իսկ համայնքապետարանները ձևավորել են քաղաքաշինության պլանավորման, աղբի վերամշակման և հանրային տրանսպորտի ոլորտներում նոր գործիքների կառավարման տեխնիկական հմտություններ։ Ծրագրի շնորհիվ Վանաձոր և Գյումրի քաղաքները հնարավորություն ունեցան ստեղծելու «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», որոնք ունեն կենսական նշանակություն քաղաքաշինության ոլորտում։ «Մեզ համար անչափ կարևոր է ինչպես ծրագրի շրջանակներում ձեռք բերված տեխնիկան, այնպես էլ քաղաքացիների վարքագծի փոփոխությունը։ Այս ծրագրի շնորհիվ, կարողացանք լրացնել այն բացը, որը մեր քաղաքն ուներ»,- նշել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը շարունակական է լինելու։ «Ուրախ եմ այսօր հայտնելու, որ ծրագիրն ավարտվել է՝ իր առջև դրված բոլոր խնդիրները լուծելով ու բոլոր բաղադրիչներն իրականացնելով։ Ծրագրի ավարտին, գնումների տեսակետից մենք չունենք ոչ մի չիրականացված գնում»,- ասել է «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին: Նա տեղեկացրել է, որ արտանետումները կրճատելու նպատակով ձեռք բերված 5-ական էլեկտրաավտոբուսներն այս պահին մաքսատանն են և հաջորդ շաբաթ արդեն կհանձնվեն համայնքներին։ «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագիրը մեկնարկել է 2021թ․փետրվարին։ Ծրագրի տևողությունը 40 ամիս էր։ Ծրագրի ընդհանուր արժեքն էր 4,360,849.2 եվրո։ Ծրագրի նպատակն էր՝ խթանել Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքաշինության կայուն և կանաչ կառավարումը՝ տարածաշրջանում իրավա-քաղաքական գործընթացների, ծառայությունների մատուցման որակի բարելավման միջոցով: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ խմբակցության քարտուղարը պարզաբանել է` ինչու է վարչապետը քաղաքացիներից ներողություն խնդրել Ըստ նրա, ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար Քոչարյան․ ՀՀ-ն էլ է անհանգստացած Բաքվի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ Նա ասել է, որ Հայաստանի խնդիրն անվտանգությունը բարձրացնելն է՝ նոր սպառազինությամբ ու կրթված անձնակազմով Սեժուրնե. Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունները խորանան Նա հավելել է, որ Եվրոպան ու Հայաստանը ցանկանում են սուվերեն կերպով շարունակել իրենց հարաբերությունները Team Telecom Armenia-ն WCIT 2024 / DigiTec -ի տեխնոլոգիական գործընկերն է․ Կնքվել է փոխըմբռնման հուշագիր DigiTec ցուցահանդեսին այս տարի կրկին ներկայանալու է Team ընկերությունների խումբը |