Իրանը ձեռնամուխ է եղել Հայաստանի գազամատակարարմանը

PanARMENIAN.Net - Իրանը ձեռնամուխ է եղել Հայաստանի գազամատակարարմանը հայկական էլետրաէներգիայի դիմաց: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Էներգետիկայյի եւ բնական ռեսուրսների նախարարության մամլո ծառայությունը:



Հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 11-13-ը Հայաստանում էր գտնվում Իրանի պատվիրակությունը, որը գլխավորում էր Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Սեյեդ Ռեզա Քյասաի Զադեն, որի նպատակը «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի իրագործումն էր:



Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբերը ներկայացրեցին քննարկումների արդյունքները: Ստորագրվեց «Էլեկտրաէներգիա գազի դիմաց գործընթացի համակարգման մասին» քառակողմ համաձաձայնագիր:



Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեցին «Երեւան-ՋԷԿ» եւ «Որոտանի ՀԷԿ համակարգ» ՓԲԸ-ները, իրանական կողմից` Իրանի գազի արտահանման ազգային ընկերությունը եւ «Թավանիր» ընկերությունը:



2004-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազամուղի շինարաությունը` բնական գազի պաշարների ներկրումը երկիր ընդլայնելու եւ հանրապետությունում երկրորդ տեխնոլոգիական մուտքը ստեղծելու համար:



Մինչեւ այժմ Հայաստան գազը ներմուծվում էր միայն Ռուսաստանից Վրաստանի միջոցով: Ռուսական բնական գազի մատակարարման եւ Հայաստանի ներքին շուկայում տեղաբաշխման մենատիրական իրավունքը պատկանում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---