Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չի հաղթահարել որակավորման փուլը27 հուլիսի 2024 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չի հաղթահարել որակավորման փուլը Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերում։ Մանուչարյանն իր խմբում ելույթը եզրափակել է երրորդ տեղում, սակայն դա բավարար չէր. նա 1 րոպե 1․24 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 26-րդ տեղը: Կիսաեզրափակիչ են դուրս գալիս 16 լավագույն արդյունքը գրանցած մարզուհիները՝ անկախ իրենց խմբից, հայտնում է Sputnik Արմենիան։ Որակավորման փուլում լավագույնը չինացի Յուֆեն Ժանն էր, որը 100 մետր տարածությունն անցել է 56․5 վայրկյանում: Հայաստանի ներկայացուցիչներից լողի մրցաշարին կմասնակցի նաև Արթուր Բարսեղյանը: Նա ելույթները կսկսի հուլիսի 30-ին։ Հայաստանը օլիմպիական խաղերում 15 ներկայացուցիչ ունի (7 մարզաձևում)` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն |