Հանրային ռադիոն նոր տնօրեն ունի![]() 29 հուլիսի 2024 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Արմեն Քոլոյանը։ Նման որոշում է կայացրել Հանրային հեռարձակողի խորհուրդը` հրավիրված նիստի ժամանակ։ Արմեն Քոլոյանը «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից է։ Նա ստացել է հինգ ձայն։ Նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը զրո ձայն է ստացել, հայտնում է Factor.am-ը։ Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է։ Նա հորդորել էր չեղարկել մրցույթը և նորը հայտարարել։ «Ըտրությունների արդյունքը, կարծես թե, արդեն որոշված է, և մեղմ ասած, ունեմ հիմնավոր կասկած, որ ամսի 29-ի նիստին Հանրային հեռարձակողի խորհուրդը հաղթող է հայտարարելու Արմեն Քոլոյան անունով թեկնածուին»,–գրել էր նա։ Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ամիսներ առաջ հայտարարություն էր տարածել՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցին տված հարցազրույցի հետ: «Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է»,- գրել էր Խումարյանը։ Անդրադառնալով բուն հարցազրույցին՝ նա նշել էր, որ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք՝ «մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ, թուրքերը կոտորում են հայերին, այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչել է «եկեք դադարենք հայ լինելը»:Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։ ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմինը խախտում չհայտնաբերեց։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |