Բաքուն կրկին խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, թե այն «կփոխի խաղի կանոնները տարածաշրջանում»31 հուլիսի 2024 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կնպաստի վստահության ամրապնդմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև և կփոխի խաղի կանոնները տարածաշրջանում։ «Մեզ համար, եթե խոսում ենք հարատև, կայուն խաղաղության մասին, Զանգեզուրի տրանսպորտային հաղորդակցության բացումը խաղաղության անմիջական արդյունքներից մեկն է, որ կարող է օգուտ տալ ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև օգտակար լինել Հայաստանի համար, քանի որ Հայաստանը մեկուսացված է և զրկված է եղել Հարավային Կովկասի տնտեսական նախագծերին մասնակցելուց»,–ասել է նա, գրում է Minval.az-ը։ Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը։ «Դա կարող է փոխել խաղի կանոնները ամբողջ տարածաշրջանի համար։ Դա շահավետ է բոլորին։ Մենք շատ խոսակցություններ ենք լսում ՀՀ կառավարությունից «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ Այդ նախագիծը կյանքի կոչելու միակ միջոցը Հայաստանի երկու փակ սահմանները բացելն է։ Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է նպաստել վստահության ամրապնդմանը երկու երկրների միջև, քանի որ դա որոշ առումով կավելացնի նրանց փոխկախվածությունը»,–ասել է Ամիրբեկովը։ Մինչդեռ հուլիսի 30–ին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։ Նա ասել է, որ Իրանը համարում է, որ «Զանգեզուրի միջանցքը» ի վնաս Հայաստանի է Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը «Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը բեկանվել է. Քոչարյանը, Օհանյանն ու մյուսները՝ կրկին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և մյուս պաշտոնյաները կարող են կրկին կանգնել դատարանի առջև Օկամպո․ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի Այդ մասին Օկամպոն ասել է Երևանում կայացած ասուլիսում ՏԿԵՆ-ում քննարկել են Ֆրանսիայի հետ գործակցության օրակարգային հարցերը Քննարկվել են ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա |