Կոստանյանը՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտի նոր պուրակի չորացած տույաների մասին․ «Շինարարը պատրաստ է վերականգնել»![]() 31 հուլիսի 2024 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, անդրադառնալով Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտի նոր պուրակի չորացած տույաներին, ինչը բացասական արձագանք է ստացել հանրության շրջանում, հայտարարել է, որ շինարարը պատրաստակամ է վերականգնել թերությունները՝ այդ թվում ծառերի մասով։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Ըստ Factor TV-ի, տույաներից յուրաքանչյուրը գնվել է 214,000 դրամով, այն դեպքում երբ շուկայական միջին գինը 25,000 դրամ է։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների և տարածքի բարեկագման, ինչպես նաև տույաների չորացման և տույաների գնի վերաբերյալ տեղեկացնում եմ․ Տույաների գնի հետ կապված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն իրականացնում է ուսումնասիրություն, որի ավարտից հետո կտրվի համապատասխան մեկնաբանություն։ Տույաների չորացման, ինչպես նաև շինարարության ընթացքում և երաշխիքի ժամկետի շրջանում առաջացած թերությունների դեպքում շինարարը պարտավոր է վերականգնել այն և բերել պատշաճ տեսքի։ Նշեմ, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում դեռ նախորդ շաբաթ տեղի է ունեցել շինարարի հետ հանդիպում, վերջինս պատրաստակամ է շտկել բոլոր այն թերությունները, որոնք առաջացել են շինարարական աշխատանքների ընթացքում, այդ թվում ծառերի մասով»,–ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |