ԵՄ ֆինանսավորմամբ գնված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են

ԵՄ ֆինանսավորմամբ գնված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են

PanARMENIAN.Net - ԵՄ ֆինանսավորմամբ ձեռք բերված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են, հայտնում է Գյումրի համայնքապետարանը։

Համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ծրագրին, բաղադրիչներին, ընթացակարգերին, արդյունքներին։

«Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի իր մեջ, այդ թվում նաև՝ ավտոբուսները, որոնք ամբողջությամբ էլեկտրական են: Մենք ինֆորմացված ենք, որ Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրի են մտնում: Մեզ մոտ կարծես ավանդույթ է. գնացքն էլ առաջինը Գյումրի է մտել, սա գովալու բան է, պարծենալու բան է: Մտածում ենք, աստիճանաբար մեր երթուղայինները փոխարինել էլեկտրական ավտոբուսների: Այդ մասով արդեն քննարկում ենք հնարավոր ծրագրերն ու միջոցները:

Ավտոբուսները շահագործվելու են քաղաքի երթուղային ցանցում, ուղեվարձը լինելու է այնքան, որքան բնակիչը վճարում է այս պահին երթուղայինի համար»,-ավելացրել է Սամսոնյանը:

«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance)» ծրագրի նպատակն է եղել՝ նպաստել Գյումրի և Վանաձոր համայնքների կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
---