Բլինքեն․ ԱՄՆ–ն դադարեցնում է օգնությունը Վրաստանի կառավարությանը 1 օգոստոսի 2024 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ–ն դադարեցնում է 95 միլիոն դոլար օգնության տրամադրումը Վրաստանի կառավարությանը։ Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Պետքարտուղարն նշել է, որ հակաժողովրդավարական գործողությունները և «վրաց իշխանությունների սխալ հայտարարություններն անհամատեղելի են ԵՄ–ին և ՆԱՏՕ-ին անդամակցության նորմերին», հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնը դադարեցնում է օգնությունը Վրաստանի կառավարությանը, սակայն ԱՄՆ–ն կշարունակի օգնություն տրամադրել ծրագրերին և գործողություններին, որոնք «օգուտ են բերում վրաց ժողովրդին, անկախ լրատվամիջոցներին և տնտեսական զարգացմանը»։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ երկու պետությունների միջև 32 տարվա գործընկերության ընթացքում ամերիկացի ժողովուրդն ավելի քան 6․2 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Վրաստանին՝ «օգնելու զարգացնել և ամրապնդել տնտեսությունը և ժողովրդավարական ինստիտուտները»: Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն և օգոստոսի 1–ից «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը մտնում է ուժի մեջ։ Օրենիք ընդունումը կասկածի տակ է դրել Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու ուղին և վատթարացրել է հարաբերությունները ԱՄՆ հետ։ ԵՄ–ն սառեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։ ԱՄՆ–ն չեղարկել է վրաց–ամերիկյան զորավարժությունները։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |