Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանում սողանքների հետևանքով զոհերի կապակցությամբ 2 օգոստոսի 2024 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ԱԳ նախարարին Կերալայի նահանգում սողանքների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Այդ մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Ցավով տեղեկացա Հնդկաստանի Կերալա նահանգի Վայանադի շրջանում տեղի ունեցած զանգվածային սողանքների մասին, որոնք մարդկային զոհերի, տուժածների և մեծ վնասների պատճառ են դարձել։ Իմ խորին ցավակցություններն ու անկեղծ կարեկցանքն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին», - ասվում է գրառման մեջ։ Միրզոյանի գրառմանն արձագանքել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ շնորհակալություն հայտնելով ցավակցության համար։ Վերջին տվյալներով Հնդկաստանի հարավում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 250–ի, ևս 200 հոգի տուժել է։ Ավելի քան 250 մարդ անհետ կորած է համարվում։ Հուլիսի 30–ին տեղի ունեցած սողանքներին նախորդել են հորդառատ անձրևները, լրջորեն վնասվել են ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Photo. AP Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի Քննարկվել է ՀՀ և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին Բաքուն մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սեպտեմբերի 23–ի ագրեսիայից՝ հայկական կողմի զոհերը գնահատելով 310 մարդ Նշվում է, որ ստորաբաժանումնեը տեղաշարժվել են փոքր խմբերով, ինչն ապահովել է արագ ներթափանցում |