Սահակյան. Առնվազն 80 գերի բռնի անհետացել է 2 օգոստոսի 2024 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների խնդրին, հայտարարել է, որ առնվազն 80 գերի ենթարկվել է բռնի անհետացման։ Նա նշել է, որ կան անձինք, որոնց գերեվարումը Ադրբեջանը չի ցանկանում հաստատել, այդ դեպքում աշխատանքը կրկնակի բարդանում է՝ նախ պետք է ապացուցել, որ ողջ են ու Ադրբեջանում են գտնվում, հետո նոր աշխատել նրանց ազատ արձակման ուղղությամբ, հայտնում է «Փաստինֆոն»։ «Մարդու իրավունքների կոնտեքստում գոյություն ունի ճշմարտության իրավունքը։ Անկախ նրանից, թե ինչպիսի անցանկալի զարգացումներ են տեղի ունեցել, պետությունը պարտավոր է հետաքննել և ճշմարտությունը հայտնել ընտանիքներին։ Տևական անորոշությունը ընտանիքներին դարձնում է մարդու իրավունքների մեկ այլ խախտման զոհ ՝ խոշտանգումների, նրանք տևական ժամանակ ենթարկվում են հոգեկան տառապանքի, որը ևս իրավական որակում ունի միջազգայնորեն»,-ասել է Սահակյանը։ Ըստ նրա՝ ունենք նաև երրորդ խումբ՝ անհետ կորածները։ Բռնի անհետացածների և անհետ կորածների տարբերությունը, Սահակյանի խոսքերով, կայանում է նրանում, որ առաջին խմբի դեպքում կան փաստեր, որ անձը գերեվարված եղել է, թեկուզ կարճատև ժամանակ ողջ է եղել, իսկ անհետ կորածների դեպքում՝ նման ապացույցներ չկան։ Նրանք հայտնվել են հակառակորդի հսկողության գոտում, սակայն չգիտենք, թե հետո ինչ զարգացում է տեղի ունեցել։ Այս դեպքում պատասխանատվություն կրում են երկու պետությունները։ «ՀՀ-ի դեպքում կարևոր են գտնված մասունքների ԴՆԹ հետազոտությունների պատշաճ գիտական եզրակացությունը, Ադրբեջանի պարագայում կարևոր է, որ չխոչընդոտի որոնողական աշխատանքներին» - ասել է իրվապաշտպանը։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել մեդիա արշավ սկսել նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի՝ COP 29–ի դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։ ՄՔԴ նախկին գլխավոր դատախազը շեշտել է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |