Չհաստատված տվյալների համաձայն Նաիրիտում զոհվել է 5 հոգի, 20-ին չեն կարողանում դուրս բերել կրակի գոտուց

PanARMENIAN.Net - Ներկա պահին Նաիրիտ գործարանում հրդեհը հանգցնելու աշխատանքներ են ընթանում: Ինչպես Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի ԱԻՆ փրկարարական ծառայության ղեկավարի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, պայթյունը տեղի է ունեցել 12-րդ արտադրամասում: Նրա խոսքով, պայթյունի պահին այդտեղ գտնվել է 4 հոգի, նախնական տվյալներով` երկուսը զոհվել են: Պայթյունի իսկական պատճառը պարզ կդառնա փորձաքննությունից հետո:



Մեկ այլ` դեռեւս չհաստատված տվյալների համաձայն Նաիրիտում զոհվել է 5 հոգի, եւս 20-ին չեն կարողանում դուրս բերել կրակի գոտուց:



Այսօր` տեղական ժամանակով մոտավորապես 18:40-ին, սինթետիկ կաուչուկի արտադրության մասնագիտացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել երկու պայթյուն, որից հետո հրդեհ է սկսվել: Ներկա պահին գործարանի վերեւում ծխի հսկայական քուլաներ են երեւում: 15 րոպե անց կատարվածի վայր են ժամանել 9 հրշեջ ստորաբաժանումներ:



Գործարանի շրջակա տարածքը շրջափակված է եւ փակ է տրանսպորտի երթեւեկության համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---