Արտաշատի համայնքապետարանում ստուգումների արդյունքում 5 կալանավորված կա․ 9 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել![]() 2 օգոստոսի 2024 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Արտաշատի համայնքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունների և ստուգումների արդյունքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այդ մասին ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, հայտնում է Factor.am-ը։ Նա նշել է, որ 9 անձ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։ «Կալանավորված անձանից 2-ը հարկային տեսուչներ են։ Գործն առնչվում է Արտաշատում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առևերույթ հափշտակություններին, և ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալուն»,- նշել է Օհանջանյանը։ Հուլիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացրել Արտաշատի համայնքապետարանում։ Արտաշատ խոշորացված համայնքի Արտաշատ քաղաքի և հարակից 29 բնակավայրի փողոցների նորոգման և ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են անցած տարի և շարանուկվում են մինչ օրս։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |