Տրանսպորտում վալիդատորների միջոցով վճարումների հետ կապված խնդիրներ են առաջացել![]() 3 օգոստոսի 2024 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Երևանի հասարակական տրանսպորտում խնդիրներ են առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նրա խոսքով` խնդիրներն առաջացել են ծրագրային բարելավումներով և պլանային աշխատանքներով պայմանավորված։ «Համակարգը դեռ ամբողջական ներդրման ու կայացման փուլում է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,– ասվում է նրա գրառման մեջ։ Սեպտեմբերից Երևանում պետք է գործարկվեր հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, սակայն հետո հայտարարվեց, որ դա տեղի կունենա նոյեմբերի 1–ից, իսկ հետո, որ համակարգի ներդրումը հետաձգվում է մինչև հունվարի 1–ը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |