Փաշինյանը Տավուշում ծանոթացել է 2023-ին իրականացված և ընթացիկ ծրագրերին 3 օգոստոսի 2024 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2–ին այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Դիլիջան քաղաքում, որտեղ վարչապետին ներկայացվել են Տ-10-34, /Մ-4/ – Լեռնային Հայաստան առողջարան ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Աշխատանքներն ընթացքի մեջ են, հայտնում է Factor.am-ը։ Դիլիջանում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Շամախյան ½ հասցեում մասնավոր հատվածի կողմից «Ալլուր» բնակելի համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին: Ներդրումների ծավալը հասնում է 6․1 մլրդ դրամի։ Կառուցվում են 6 վեցհարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը՝ նախկին հացի գործարանի շենքն է։ Այն ներկա պահին վերակառուցվում է որպես բազմաբնակարան բնակելի շենք: Վարչապետի հաջորդ կանգառը Դիլիջանի երկրագիտական թանգարանում էր, որտեղ ներկայացվել է Այվազովսկու վերականգնված կտավը: Նշվել է, որ վերջինիս վերականգնման նախաձեռնությունը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինության կողմից է, ծրագիրը հովանավորվել է մասնավոր անձի կողմից: Հաջորդիվ Փաշինյանն այցելել է Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզ, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 91 մլն դրամ է, որից 61 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Նախատեսվում է հիմնանորոգել մանկապարտեզի շենքը, կառուցել ջեռուցման համակարգ, բարեկարգել տարածքը։ Ավարտը նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերին: Կառավարության ղեկավարը ծանոթացել է Թեղուտի ջրագծի կառուցման ընթացքին: Բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացման շրջանակում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 288 մլն դրամ է, որից 187 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը ։ Կատարվել են մոտ 8000 գծմ ջրագծի կառուցման /50-219մմ պողպատե և պոլիէթիլենային խողովակներով/ աշխատանքներ: Մարզային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են նաև Իջևանի գինու և կոնյակի գործարանի կողմից ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակում ձեռք բերված սարքավորումները: 2019 թվականից մինչ օրս ձեռք է բերվել 739․6 մլն դրամի 171 տարբեր սարքավորումներ և 1 շշալցման հոսքագիծ։ 2023 թվականին կնքվել է 1․8 մլրդ դրամի վարկային պայմանագիր։ Նշվել է, որ գործարանն աշխատակիցների համար ապահովել է բարձր աշխատավարձ և ժամանակակից պայմաններ արտադրության և աշխատակազմի համար: Տավուշի մարզում վարչապետն այցելել է «Հին Իջևանատուն» համալիր՝ ծանոթացել իրականացված ներդրումային ծրագրին: Նշվել է, որ կատարվել է 1,7 մլրդ դրամի ներդրում: Կառուցվել է հյուրանոցառեստորանային երկհարկանի, մանսարդային հարկով համալիր։ Վարչապետը հաջորդիվ ծանոթացել է Իջևան քաղաքի Տերյան փողոցում կոյուղագծերի կառուցման ընթացքին: Նշվել է, որ աշխատանքներն իրականացվում են Իջևանի ջրահեռացման համակարգի և կոյուղագծերի կառուցում, Խաշթառակ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացում ծրագրի ենթածրագրի շրջանակում: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների արժեքը 17.7 մլն դրամ է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 29 մլն դրամ է, որից 18 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Փաշինյանին ներկայացվել է Իջևան քաղաքի Բլբուլյան-Այգեստան խաչմերուկից մինչև Այգեստան-Ասլանյան խաչմերուկ ասֆալտապատման աշխատանքների ընթացքը: Աշխատանքներն իրականացվում են Իջևան համայնքի Իջևան, Ազատամուտ, Աչաջուր, Այգեհովիտ, Գետահովիտ և Գանձաքար բն․ ճանապարհների և բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում ծրագրի ենթածրագրի շրջանակում: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների պայմանագրային արժեքը 129.6 մլն դրամ է, որից 71,3 մլն դրամը հատկացրել է կառավարությունը: Կատարվում են 1 կմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ: Այցի ընթացքում Հ-36, /Մ-4/ (Իջևան) – Նավուր – Բերդ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 35 կմ հատվածի հիմնանորոգումն է ներկայացվել կառավարության ղեկավարին (Գանձաքար-Իծաքար հատված): Շինարարության պայմանագրային արժեքը 4,2 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 35 կմ է, այդ թվում՝ Հախում գետի վրա նոր կամուրջի կառուցումը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Վարչապետը ծանոթացել է նաև Հ-38, /Հ-30/-Թթուջուր-Նավուր-/Հ-36/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին: Ծրագրի արժեքը 3,6 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 26 կմ։ Աշխատանքներն ավարտական փուլում են։ Այնուհետև՝ ներկայացվել է Թթուջուր-Նավուր ճանապարհի 1-ին տեղամասի՝ 15 կմ հատվածի շինաշխատանքները: Ծրագրի արժեքը 2,4 մլրդ դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 15 կմ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: Վերոնշյալ ճանապարհաշինական ծրագրերին միջոցները հատկացրել է Կառավարությունը: Բերդում վարչապետը ծանոթացել է Բերդ, Նավուր, Այգեպար բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում ծրագրի ենթածրագրով Բերդ համայնքում իրականացվող տուֆապատման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 293 մլն դրամ է, որից 220 մլն դրամը տրամադրել է կառավարությունը: Փաշինյանը ծանոթացել է Հ-36-ից մինչև Չինչին ճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին: Ծրագրի արժեքը 1,3 մլրդ դրամ է 2024 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 6,9 կմ հատվածը: Աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի: Գործադիրի ղեկավարին ներկայացվել են ՀՀ կառավարության Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված և կառուցման փուլում գտնվող անհատական բնակելի տներ: Այդ նպատակով շահառուներին պետությունը հատկացրել է 16-ական մլն դրամ: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեով: Բնակելի տների սեփականատերերը շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Կառավարության կողմից նման ծրագիր նախաձեռնելու համար: Նշվել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում ծրագիրն առաջացրել է մեծ հետաքրքրություն և ներկայումս ընթացքի մեջ են նմանատիպ բազմաթիվ բնակելի տների կառուցման աշխատանքներ: Վարչապետը հաջորդիվ ծանոթացել է Իջևան համայնքի Իջևան, Ազատամուտ, Աչաջուր, Այգեհովիտ, Գետահովիտ և Գանձաքար բնակավայրերի ճանապարհների և բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում ծրագրի ենթածրագրով Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման ընթացքին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 168 մլն դրամ է, որից 92 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Իրականացվում են 2034 գծմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ, 11880քմ մակերեսի վրա: Աշխատանքներն ավարտական փուլում են: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |