Էլինա Ավանեսյանն արդեն պաշտոնապես ներկայացնում է ՀՀ–ն![]() 5 օգոստոսի 2024 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) թարմացրել է թենիսիստ Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիության մասին տեղեկատվությունը։ Օգոստոսի 5-ի նոր վարկանիշում նա նշված է որպես Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի ներկայացուցիչ, հայտնում է Sputnik Արմենիան։ Ավելի վաղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ Ավանեսյանը պատրաստվում է փոխել իր սպորտային քաղաքացիությունը։ Նրա օգտահաշվում այժմ հայկական դրոշն է երևում։ Էլինա Ավանեսյանը ծնվել է 2002 թվականին ՌԴ Պյատիգորսկ քաղաքում: WTA վարկանիշային աղյուսակում նրա ամենաբարձր տեղը եղել է 60-րդ հորիզոնականը 2024 թվականի փետրվարին: Օրեր առաջ ավարտված Ֆրանսիայի բաց առաջնությունում նա հասել է մինչև 4-րդ շրջան: Մեծ սաղավարտի մեծահասակների մրցաշարերում նա իր դեբյուտը նշել է 2022 թվականին։ 2023–ի մայիսին Ավանեսյանը հաղթեց կարիերայի ամենախոշոր մրցաշարում՝ ITF W100 սերիայի տիտղոս: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |