ՄՊՀ-ն «Գլոբբինգի» նկատմամբ մոտ 53 մլն դրամի տուգանք է նշանակել՝ հասարակությանը մոլորեցնելու համար 5 օգոստոսի 2024 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար՝ նշանակել է մոտ 53 մլն դրամի տուգանք։ Հանձնաժողովը, մասնավորապես, արձանագրել է. Չինաստանից ՀՀ օդային առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022–ի հունվարի 1-ից մինչև 2023–ի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից ՀՀ իրականացված օդային առաքումների ընդհանուր թվի առնվազն 26%-ն առաքվել է հայտարարված տասնօրյա առավելագույն ժամկետի խախտմամբ: Ընկերությունը նշված ծառայության համար կայքի գլխավոր էջում «5-10 աշխատանքային օր» ժամկետ սահմանելու պարագայում նույն կայքի «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում նշել է, որ հայտարարված փոխադրման ժամկետները պայմանական են և դրանց խախտման համար Globbing-ը որևէ պատասխանատվություն չի կրում, այսինքն կայքի տարբեր բաժիններում նշվել են իրար հակասող պայմաններ։ Հանձնաժողովը հիշյալ գործով դիտարկել է նաև առաքումներ իրականացնող մի շարք միջազգային ընկերությունների կայքէջերում («www.fedex.com», «www.dhl.com», «www.ebay.com») առաքման ժամկետների վերաբերյալ դրույթները, Վրաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների պրակտիկան, ինչպես նաև «գորշ պատկեր» (dark pattern) անվանումով ինստիտուտը, որը, ի թիվս այլնի, ներառում է առաքման ժամկետները սպառողին ապակողմնորոշող՝ ոչ ճշգրիտ կամ ոչ պարզ ձևով ներկայացնելու իրավիճակները։ Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ խմբակցության քարտուղարը պարզաբանել է` ինչու է վարչապետը քաղաքացիներից ներողություն խնդրել Ըստ նրա, ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար Քոչարյան․ ՀՀ-ն էլ է անհանգստացած Բաքվի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ Նա ասել է, որ Հայաստանի խնդիրն անվտանգությունը բարձրացնելն է՝ նոր սպառազինությամբ ու կրթված անձնակազմով Սեժուրնե. Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունները խորանան Նա հավելել է, որ Եվրոպան ու Հայաստանը ցանկանում են սուվերեն կերպով շարունակել իրենց հարաբերությունները Team Telecom Armenia-ն WCIT 2024 / DigiTec -ի տեխնոլոգիական գործընկերն է․ Կնքվել է փոխըմբռնման հուշագիր DigiTec ցուցահանդեսին այս տարի կրկին ներկայանալու է Team ընկերությունների խումբը |