ԱԳՆ. ՀՀ-ն ավարտել է Մարգարա-Ալիջան անցակետի վերանորոգման և վերազինման աշխատանքները և նույնն ակնկալում է Թուրքիայից 5 օգոստոսի 2024 - 15:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն ավարտել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի Մարգարա-Ալիջան անցակետի հայաստանյան հատվածի վերանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքները և երկու երկրի հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների միջև նախկինում ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածության համաձայն՝ պատրաստ է սպասարկել սահմանի այդ անցակետը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար և նույնն ակնկալում է Թուրքիայից։ Այդ մասին հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է Factor.am-ը: ԱԳՆ–ից այդպես են պատասխանել հարցին, թե արդյոք Թուրքիան սահմանի իր հատվածում ևս անցակետ կառուցե՞լ է, թե ոչ։ Պատասխան նամակում արտաքին քաղաքական գերատեսչությունից հիշեցրել են, որ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։ Հուլիսի 30-ին երկու տարվա դադարից հետո հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել էին Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա անցակետում։ Սա հատուկ բանագնացների հինգերորդ հանդիպումն էր։ Հատուկ բանագնացների հանդիպմանը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, Ռուբինյսնն ու Քըլըչը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Նշենք, որ վերջերս Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Մարգարա» մաքսային կետ, ծանոթացել իրականացված աշխատանքներին: «Մարգարա» մաքսային կետն արդիականացվել է, որի համար ծախսվել է 1 մլրդ դրամ։ Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել | Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը բեկանվել է. Քոչարյանը, Օհանյանն ու մյուսները՝ կրկին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և մյուս պաշտոնյաները կարող են կրկին կանգնել դատարանի առջև Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա Որոշ ընտրված մանակապարտեզներ կընդունեն նաև 1 տարեկան երեխաների Նոր փորձնական ծրագիր է մեկնարկում 1 մլն-ական դրամ կրթաթոշակ՝ ԵՊՀ ևս 5 ուսանողի․ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է մոտիվացնել երիտասարդներին Ուսանողներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից |