ԵԽ-ում առաջարկել են հեռացնել Հունգարիային Շենգեն գոտուց![]() 5 օգոստոսի 2024 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանում առաջարկել են հեռացնել Հունգարիային Շենգենի գոտուց՝ ՌԴ և Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմի մեղմացման պատճառով։ Պատգամավորներն այդ պահանջով նամակ են հղել Եվրահանձնաժողովին, գրում է Politico-ն։ Բրյուսելում կարծում են, որ դա կարող է սպառնալիք լինել Եվրոպայի անվտանգության համար։ «Եթե Հունգարիայի կառավարությունը հրաժարվում է փոխել իր քաղաքականությունը, ապա ԵՀ-ն և ԵՄ բոլոր անդամները «պետք է կասկածի տակ դնեն Հունգարիայի ներկայությունը Շենգենյան գոտում»՝ Եվրոպայի քաղաքացիների պաշտպանության նոր միջոցներ սահմանելով Հունգարիայի սահմաններին»,–ասվում է նամակում, գրում է ՌԲԿ–ն։ Առաջարկվող միջոցների թվում է նաև Հունգարիայի այցագրերի ճանաչման չեղարկումը ԵՄ մյուս երկրների կողմից։ Նամակը մոտ 70 պատգամավոր է ստորագրել։ Ավելի վաղ մի քանի եվրոպական լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Հունգարիան որոշել է մեղմացնել մուտքի արտոնագրերեի պահանջը մի քանի երկրի, այդ թվում Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար։ Ավելի վաղ ԵՀ-ում արդեն պարզաբանում էին պահանջել Հունգարիայից այդ քայլի վերաբերյալ։ Բուդապեշտն այժմ նախագահում է Եվրոպայի խորհրդում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |