Մեկնարկել է ՀՀ-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը 5 օգոստոսի 2024 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է Հայաստան-սփյուռք համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը։ Աշխարհի 15 երկրի մոտ 100 պատվիրակ Հայաստանում է արտերկրում հայկական կրթօջախներում առկա խնդիրները քննարկելու համար: Սփյուռքից ժամանած ներկայացուցիչների խորհրդաժողովն անցկացվում է Աղվերանում և կտևի մինչև օգոստոսի 9-ը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, կարևորելով նման հանդիպումների իրագործումը Հայաստան-Սփյուռք կապն ամրապնդելու և զարգացնելու առումով, ընդգծել է, որ երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովի նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը, հայտնում է Արմենպրեսը։ «Սա շատ լուրջ ու կարևոր հարթակ է սփյուռքի կրթական գործընթացի կազմակերպիչների հետ երկխոսության մեջ մտնելու և նրանց միմյանց հետ կապելու տեսակետից: Այս համաժողովը գործող մարտահրավերներին և ծագող խնդիրներին լուծում տալու, հասցեագրելու լավագույն եղանակն է: Այս տարվա կարևոր շեշտադրումներից մեկն այն է, որ մենք գտնվում ենք կրթական լայնածավալ բարեփոխումների փուլում, և խնդիր կա, որպեսզի սփյուռքի կրթական ծրագրերը հնարավորինս համադրելի լինեն հանրակրթական պետական չափորոշչին: Երկրորդ՝ մենք միացել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Փոխակերպվող կրթություն 2030» օրակարգին և կարիք կա, որպեսզի սփյուռքում կրթությունը ևս լինի ժամանակի շնչին և Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին համահունչ»,- նշել է փոխնախարարը: Մարտիրոսյանի խոսքով՝ այս տարվա խորհրդաժողովի լիազումար նիստերում նախատեսված են զեկույցներ «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության, Հանրակրթության նոր չափորոշչի և դասագրքերի, ՀՀ պետական լեզվաքաղաքականության, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումների ծրագրերի և այլ խնդիրների վերաբերյալ: Պատվիրակները կներկայացնեն իրենց համայնքներում կրթության կազմակերպման գործի ներկա վիճակը, ձեռքբերումները, մեթոդական նորարարությունները, հայագիտական կենտրոնների գործունեությունը: Համահայկական կրթական խորհրդաժողովը անցկացվում է երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ, հայագետներ, համայնքների ներկայացուցիչներ, կրթօջախների հոգաբարձուների խորհրդի անդամներ, տնօրեններ, ուսուցիչներ: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |