Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը սկսում են պայքարն Օլիմպիադայում

Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը սկսում են պայքարն Օլիմպիադայում

PanARMENIAN.Net - Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը սկսում են պայքարն Օլիմպիական խաղերում: Երևանի ժամանակով 13:00-ից սկսած հունահռոմեական ոճի ըմբիշները կանցկացնեն որակավորման փուլի գոտեմարտերը։

97 կգ քաշային, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի առաջին մրցակիցը կլինի Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունը (C գորգ), հայտնում է Արմենպրեսը։

77 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի առաջին մրցակիցը Ֆինլանդիայից Կունարի Սարկինենն է:

Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին` երեկոյան 20:15-ից սկսած, իսկ մեդալային գոտեմարտերը նախատեսված են օգոստոսի 7-ին ժամը 21:00-ից սկսած:

Հայաստանն առայժմ մեկ մեդալ ունի Փարիզի Օլիմպիադայում։ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---