Ալեքսանյանն ու Ամոյանը կիսաեզրափակչում են

Ալեքսանյանն ու Ամոյանը կիսաեզրափակչում են

PanARMENIAN.Net - Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում են։

Քառորդ եզրափակչում 77 կգ քաշային կարգում հանդես եկող Ամոյանն 3:0 հաշվով առավելության է հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ամին Քավիանինեժադի հանդեպ: Ամոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիադային։

97 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը 9։5 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովին։ Գոտեմարտը շատ լարված ստացվեց, Ալեքսանյանը առավելության հասավ մրցակցի հանդեպ վերջին վայրկյաններին։

Մեկնարկային գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը 9:0 հաշվով հաղթել էր Կորեայի ներկայացուցիչ Սենջուն Կիմին:

Մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 8:0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկինենին:

Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը: Այդ իսկ պատճառով Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակչում չեն հեռարձակվել ուղիղ եթերում:

Հայաստանն առայժմ մեկ մեդալ ունի Փարիզի Օլիմպիադայում։ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---