Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա․ Ալեքսանյանը նվաճեց 4-րդ օլիմպիական մեդալը, մնում է պարզել՝ արծա՞թ, թե ոսկի 7 օգոստոսի 2024 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանի՝ եզրափակիչ անցնելուն, գրել է, որ վերջինս Փարիզում նվաճել է իր 4-րդ օլիմպիական մեդալը՝ մնում է պարզել արծա՞թ, թե ոսկի։ «Արթուր Ալեքսանյանը հենց նոր նվաճեց իր չորրորդ օլիմպիական մեդալը. մնում է պատասխանել միակ հարցին՝ վաղը երեկոյան արծա՞թ կլինի, թե ոսկի»,- ասվում է գրառման մեջ։ Ֆեդերացիան թվարկել է նրա օլիմպիական հաղթանակները՝ Լոնդոնում (2012)՝ բրոնզե մեդալ, Ռիոյում (2016)՝ ոսկե, Տոկիոյում (2020)՝ արծաթ։ Ալեքսանյանը նաև աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն է։ Կիսաեզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է կուբացի Գաբրիել Ռուսիլոյի հետ և 5:3 հաշվով հաղթանակ տարել։ 2020թ․ փետրվարի 20-ի կառավարության նիստում այդ ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Օլիմպիական խաղերում առաջին տեղ զբաղեցնող մարզիկները կստանան 20-ական մլն դրամ, երկրորդ տեղ զբաղեցնողները՝ 15-ական մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցնողները՝ 10-ական մլն դրամ: Մարզիկներին նաև սպորտային ամսական նպաստ է տրամադրվում 2022 թ․ հունիսի 1-ից մինչև օլիմպիական խաղերի ավարտը իրենց 1 լավագույն արդյունքի համար: Ուշագրավ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |