Վենետիկի արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարն 15,000 այցելու է ունեցել 8 օգոստոսի 2024 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի շրջանակում «Մագազինո դել Սալե 3» ցուցասրահում շարունակում է գործել Հայաստանի ազգային տաղավարը՝ ներկայացնելով «Նինա Խեմչյան․ Արձագանք» մուլտիմեդիա նախագիծը։ 2024 թվականին Հայաստանի ազգային տաղավարի կազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը: Տաղավարը բացման օրվանից ի վեր ընդունել է ավելի քան 15,000 այցելու։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Հայաստանի ազգային տաղավար, ծանոթացել ծրագրի և ցուցադրության ընթացքին, այցելուների տպավորություններին և դիտումների դինամիկային։ Հայաստանի ազգային տաղավարում նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին դիմավորել են Վենետիկի ԿաՖոսկարի համալսարանի հայազգի ուսանողներ Հռիփսիմե Բարսեղյանն ու Ալեքսանդր Հակոբյանը։ Նրանք նախարարի տեղակալին ներկայացրել են Հայաստանի ազգային տաղավարը, կիսվել իրենց աշխատանքային տպավորություններով և պատմել տաղավարի այցելուների մասին։ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Շատ այցելուներ գրառումներ են արել կարծիքների գրքում՝ առանձնակի շեշտելով տաղավարի հոգևոր, փիլիսոփայական, զգացական, արվեստային շերտերի ազդեցության մասին իրենց տպավորությունները։ Կարծիքների գիրքն այս պահին ներառում է մոտ80 էջ գրառում` հայերեն, իտալերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով՝ լի շնորհակալության, բարեմաղթանքների, անձնական վերապրումների և շնորհավորանքի խոսքերով։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Վենետիկի Եվրոպական ակադեմիայի համագործակցության արդյունքում Վենետիկում բնակվող մի շարք հայ ուսանողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի Հայաստանի ազգային տաղավարում ստաժավորում անցնել և աշխատել «Նինա Խեմչյան․ Արձագանք» ցուցադրության շրջանակում: Ուշագրավ Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն ՔՊ խմբակցության քարտուղարը պարզաբանել է` ինչու է վարչապետը քաղաքացիներից ներողություն խնդրել Ըստ նրա, ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար |