ԱԳՆ խոսնակ. Կուրսկում տուժածների շրջանում հայերի մասին տվյալներ չկան10 օգոստոսի 2024 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Կուրսկի շրջանում իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների կամ հայերի առկայության մասին այս պահին տվյալներ չկան: Այդ մասին հայտնել է ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։ Ռուսաստանն օգոստոսի 6-11-ը արտակարգ դրություն է հայտարարել Կուրսկի մարզում, որտեղ արդեն չորրորդ օրն է՝ ուկրաինական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում։ Ուկրաինային սահմանակից Կուրսկի մարզում, Ռուսաստանի 2020-ի մարդահամարի տվյալներով, ավելի քան 5000 հայ է ապրում։ Հայ համայնքը մեծությամբ երկրորդն է ուկրաինականից հետո։ ՌԴ Կուրսկի մարզում շարունակվում են մարտերը Ուկրաինայի զինված ուժերի հետ, որոնք հարձակում էին ձեռնակել օգոստոսի 6-ից։ Հայտարարվել է, որ կասեցվել է Ուկրաինայի ԶՈւ առաջխաղացումը ՌԴ տարածքի խորքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է գումարել։ Տեղի ունեցողը նա որակել է որպես «Կիևի լայնածավալ սադրանք»։ Ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է գրավել Կուրսկի շրջանում գտնվող «Սուջա» գազաչափիչ կայանը, որը սահմանին մոտ է, պաշտոնական հաստատում դա դեռ ոչ մի կողմից չի ստացել։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |