ՍՊԸ տնօրենը՝ ոչնչացման ենթակա հավի մսի մասին․ «ԶԻԼ»-ի վարորդն ինքն իրեն որոշել է, թե կտանի, շներին կտա10 օգոստոսի 2024 - 11:45 AMT PanARMENIAN.Net - «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության տնօրեն Մարտիկ Անդրեասյանը, որի ոչ պիտանի հավի մսի թաղման եղանակով ոչնչացման և հողի տակից այն հանելու վերաբերյալ հայտարարություն էր տարածել ՊԵԿ–ը, ՊԵԿ-ի նկարահանած տեսանյութը «շոու» է անվանել, հայտնում է Factor.am–ը։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13,500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը։ Գործողությունը կատարվել է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում` թաղման եղանակով։ Նույն օրը պարզվել է, որ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք։ ՊԵԿ-ը նաև տեսանյութ էր տարածել։ Ընկերության տնօրենը պնդել է, որ ՍԱՏՄ-ի կողմից ոչ պիտանի համարված թռչնամսի ոչնչացումը հենց իրենք են կազմակերպել, քանի որ տեսչական մարմինն իրենց վերջնաժամկետ էր տվել։ Մարտիկ Անդրեասյանի խոսքով՝ սեփական ֆինանսական միջոցներով մթերքի ոչնչացմամբ զբաղվող մի ընկերության հետ պայմանագիր են կնքել և սկսել ոչ պիտանի թռչանամսի ոչնչացումը։ «Մեկ հոգի սննդի տեսուչներից, մեկն էլ ՊԵԿ-ից եկել են և իրենց ներկայությամբ թռչնամիսը բարձել ենք երկու «Կամազ» և մեկ «ԶԻԼ» մեքենա։ Իրենց ուղեկցությամբ տարել են աղբավայր և դատարկել են հողի վրա։ Տրակտորի կովշով ամբողջը ջարդել են, լցրել են աղբավայրը։ Երկրորդ մեքենան էլ է դատարկվել իրենց աշխատակիցների ներկայությամբ։ 4 մետր խորությամբ փոս են փորել, թաղել են և հողը լցրել են վրան»,- պարզաբանել է նա։ Անդրեասյանը պատմել է, որ ՊԵԿ աշխատակիցները թռչնամիսն ընկերության պահեստից տանելուց հետո զանգել են իրեն և ասել, որ «ԶԻԼ» բեռնատարը չկա։ «ԶԻԼ»-ի վարորդն ինքն իրեն որոշում է, թե զիբիլ-զիբիլ, տանեմ մի քանի արկղ լցնեմ աղբի վրա, մնացածն էլ կտանեմ շներիս կտամ։ Չի հասնում այն աղբավայրը, որտեղ ՊԵԿ-ի աշխատողներն են, տանում է հավի միսը մեկ ուրիշ վայրում, մոտ 60 արկղ դատարկում է։ Հետո հետ գնում է այդ աղբավայր։ ՊԵԿ-ի աշխատողները, որ տեսնում են՝ բեռնատարի մեջ դատարկ արկղեր կան, հետ են ուղարկում։ Զանգում են մեզ և ասում, որ վարորդը չկա»,- ասել է նա։ «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության տնօրենի փոխանցմամբ՝ ինքը ոստիկանություն հաղորդում է տվել, որ «ԶԻԼ»-ի վարորդը ոչնչացման ենթակա հավի միսը դատարկել է այլ վայրում։ ««ԶԻԼ»-ի վարորդն իմ աշխատող է։ Ես իրեն նեղել եմ, ճնշել, ասել եմ՝ գնա ամբողջ բեռը բեր։ Ինքը գնացել է արկղերի միջից դատարկած թռչնամիսը, այդ գողոնը, բարձել է մեքենան և բերել պահեստ։ Կշտամբեցի, ասեցի՝ եթե քեզ շան համար կեր էր պետք, լիքը քեզ ժամկետանց հավ կտայի։ Վարորդն ասեց՝ դե՛, պարոն Անդրեասյան, մտածեցի՝ զիբիլի ապրանք է, էնտեղ լցնեմ, թե էստեղ, տարբերություն չկա։ Ինքը բերում է՝ էդ թռչնամիսը լցնում է պահեստը։ Հետո տեսուչներն են գալիս և ասում, թե թափած միսը բերել, լցրել եք պահեստը։ Ես էլ ասել եմ՝ հաղորդում ենք տվել, որ մեր վարորդը հավ է գողացել։ 3 հոգով 15 անգամ ստուգում են պահեստները, նկարահանում։ Ես էլ ասում եմ, որ դա վարորդի գողացած թռչնամիսն է»,- հավելել է տնօրենը։ Մարտիկ Անդրեասյանի պնդմամբ՝ իր ընկերության դեմ «քաղաքական պատվեր» են կատարում։ Թե ով՝ «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության հիմնադիրը չի ասում։ Նա, սակայն, հավաստիացնում է՝ ինքը թաղած թռչնամիսը պահեստ չի վերադարձրել։ «Եթե 14 տոննան ոչնչացրել եմ, եթե թաղած թռչնամիսը հանող լինեի, ամբողջը կհանեի, ոչ թե 1759 կիլոգրամը մենակ կբերեի։ Էդ ամբողջը տևել է 1, 5 ժամ, ես այդ ընթացքում կարա՞մ հանեմ-բերեմ։ Մենք խոշոր ընկերություն ենք, տարեկան 4 մլրդ հարկ վճարողը, 1 միլիոնի հետևից կընկնի՞: Թող մի հատ լուսանկար բերեն ցույց տան տվյալ փոսից, իմ աշխատողները տրակտորով քանդե՞լ են։ Բոլորը զարմանում են, որ «Արմեն-Համիկ եղբայրներ»- ի բեռները սաղ բացասական են ցույց տալիս։ Իրենք բիզնես քանդող են, ոչ թե զարգացնող»,- զայրացել է ընկերութան հիմնադիրը։ Մարտիկ Անդրեասյանը նաև հայտնել է, որ «ԶԻԼ»-ի վարորդին ոստիկանության բաժին են տարել, երեք օր պահելուց հետո, ազատ են արձակել, քանի որ, իր բնորոշմամբ, գողոնը վերադարձրել է։ ՆԳՆ ոստիկանությունից Factor.am-ին տեղեկացրել են, որ հուլիսի 30-ին մի ընկերության կողմից հաղորդում է ստացվել, համաձայն որի՝ «Զիլ» մեքենայում գտել են իրենց պատկանող թռչնամիս: Ըստ հաղորդման՝ ընկերությանը պաճառվել է 196 հազար դրամի վնաս: «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերությունը Հայաստանի խոշորագույն ներմուծողներից և արտահանողներից մեկն է: Ընկերությունը զբաղվում է նաև լուծվող թեյի, սուրճի և շոգեխաշած տավարի մսի արտադրությամբ։ Գնումների համակարգի տվյալներից Factor.am-ը պարզեց, որ «Արմեն-Համիկ եղբայրներ»-ից սննդամթերք են գնել Ազգային անվտանգության ծառայությունը, արդարադատության նախարարությունը և Ներքին գործերի նախարարությունը։ «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության գործունեության հասցեն Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում է։ Ըստ պետռեգիստրի տվյալների՝ այս ընկերությունում 18 տոկոս բաժնեմաս ունի Արմեն Անդրեասյանը, 28 տոկոս մասնաբաժին ունեն Ժասմենա Անդրեասյանը, 35 տոկոս էլ՝ Համազասպ Անդրեասյանը։ «Արմեն-Համիկ եղբայրներ»-ում 17 տոկոս բաժնեմաս ունի նաև Հասմիկ Անդրեասյանը և 2 տոկոս էլ Մարտիկ Անդրեասյանը, որն ընկերության տնօրենն է։ Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Օկամպո․ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի Այդ մասին Օկամպոն ասել է Երևանում կայացած ասուլիսում ՏԿԵՆ-ում քննարկել են Ֆրանսիայի հետ գործակցության օրակարգային հարցերը Քննարկվել են ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր 1 մլն-ական դրամ կրթաթոշակ՝ ԵՊՀ ևս 5 ուսանողի․ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է մոտիվացնել երիտասարդներին Ուսանողներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից Նախարար․ Եթե Սնուփ Դոգի համերգը չկայանա, կազմակերպմանն ուղղված գումարը կվերադարձվի «Մենք գրավոր հարցմամբ պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները»,–ասել է նա |