Սեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան 7-րդ փառատոնը

Սեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան 7-րդ փառատոնը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում (Հանրապետության հրապարակ) տեղի կունենա Գրքի երևանյան յոթերորդ փառատոնը: Ծրագրում կլինեն գրքի տոնավաճառ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, գրական բանավեճեր, «ստենդափ», շնորհանդեսներ, աշխատարաններ, ներկայացումներ և համերգներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եվրոպական միության «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ:

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

 Ուշագրավ
Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
---