Հնդկաստանում քննարկել են Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները![]() 10 օգոստոսի 2024 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի (ICCR) գլխավոր տնօրեն Կումար Թուհինի հետ` անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին, հայտնում է Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը: Քննարկվել են համատեղ մի քանի կրթամշակութային միջոցառումների առաջիկա կազմակերպմանը վերաբերող հարցեր և նախաձեռնություններ: Հանդիպմանը նշվել է նաև Նյու Դելիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանի շրջանակներում հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի՝ Աջանտայի քարանձավների որմնանկարները պատկերող ստեղծագործությունների Հայաստանի ներկայացրած հարակից ցուցահանդեսի մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |