ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Բրազիլիային ավիավթարի կապակցությամբ![]() 10 օգոստոսի 2024 - 16:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Բրազիլիային՝ Սան Պաուլու նահանգում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։ Այդ մասին ասվում է նախարարության X-ի միկրոբլոգում: «Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Բրազիլիային, որը սգում է Սան Պաուլու նահանգում ավիավթարի հետևանքով 61 ուղևորի և անձնակազմի անդամների մահը։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,- ասվում է գրառման մեջ։ Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Voepass ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը: ATR 72 օդանավում 62 մարդ է եղել, բոլորը զոհվել են։ Ինքնաթիռը ներքին թռիչք էր կատարում Կասկավելայից Գուարուլյոս: Ինքնաթիռը կործանվելուց առաջ աղետի ազդանշան չի ուղարկել։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |