Օգոստոսի 13-ին, 15-17-ի առանձին շրջաններում կարճատև անձրև է սպասվում

Օգոստոսի 13-ին, 15-17-ի առանձին շրջաններում կարճատև անձրև է սպասվում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում oգոստոսի 13-ին, 15-17-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 17-21 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում օգոստոսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին քամու ուժգնացում կլինի՝ 16-20 մ/վ արագությամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---