Սպիտակ տանը զգուշացրել են առաջիկայում Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակման մասին

Սպիտակ տանը զգուշացրել են առաջիկայում Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակման մասին

PanARMENIAN.Net - Սպիտակ տունը զգուշացրել է, թե Իրանի հարձակումն Իսրայելի վրա կարող է մոտ լինել: Իրենց հերթին, ՀԱՄԱՍ-ում հաստատել են, որ զինյալները սպանել են մեկ իսրայելցի պատանդի ու վիրավորել ևս երկուսի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբու Ուբայդան սպանության համար պատասխանատու է համարել պատանդի պահակներին՝ դա որակելով որպես պատասխան Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ իրականացված «կոտորածին»: Նա նաև ասել է, որ երկու իսրայելցի պատանդ վիրավորվել է առանձին միջադեպի ժամանակ:

Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Իսրայելն ու նրա դաշնակիցները պետք է պատրաստ լինեն Իրանի կողմից «հնարավոր նշանակալի հարձակումներին» արդեն այս շաբաթ:

«Դա կարող է տեղի ունենալ այս շաբաթ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը, մեջբերում է Factor.am-ը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ստիպված լինի պաշտպանվել նոր հարձակումից, ինչպես դա եղավ ապրիլին։ Քիրբին վստահեցրել է, որ նման պարագայում ԱՄՆ-ը կօգնի Իսրայելին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի հրամայել է միջուկային հզորությամբ թևավոր հրթիռային USS Georgia սուզանավն ուղարկել Մերձավոր Արևելք և արագացնել USS Abraham Lincoln ավիակիրի տեղակայումը տարածաշրջանում։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք սա ուղերձ է Իրանին, Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը պատասխանել է. «Միանգամայն ճիշտ է։ Մենք փորձում ենք ուղերձ հղել, որ հավատարիմ ենք իրավիճակի ապաէսկալացմանը, տարածաշրջանում ուժեր ունենք մեր զորքերը պաշտպանելու համար, ինչպես նաև աջակցում ենք Իսրայելի պաշտպանությանը»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---