Արսենյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են![]() 13 օգոստոսի 2024 - 17:43 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։ «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ: Ավելի վաղ Արսենյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը: Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ նա առաջիկայում նշանակվելու է ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում՝ փոխարինելով Վաղարշակ Հարությունյանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |