ԱՆ. Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալի բարձր է

ԱՆ. Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալի բարձր է

PanARMENIAN.Net - Շաքարի սպառումը ՀՀ բնակչության շրջանում զգալի բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու. զգուշացնում է Առողջապահության նախարարությունը։

Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման:

Կան մթերքներ, որոնք, կարծես, «առողջ» են, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ պարունակում են թաքնված շաքարի մեծ քանակություն, օրինակ՝ մրգային յոգուրտները կամ մրգային հյութերը:

Մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար`

. 1 բաժակ բնական հյութ (30 գ կամ 7.5 թեյի գդալ շաքար)

. 1 կտոր կաթնային շոլոկադի սալիկ (6 գ կամ 1.5 թեյի գդալ շաքար)

. 100 գր. պաղպաղակ (21 գ կամ 5 թեյի գդալ շաքար)

. 200 գրամ յոգուրտ (6 գ կամ 1.5 թեյի գդալ)

. 1 փոքր թխվածքաբլիթ (3 գ կամ 3/4 թեյի գդալ):

Մթերքների մեջ ավելացված շաքարի քանակությունը ստուգելու համար անհրաժեշտ է ընթերցել պիտակները և խուսափել ավելացված շաքար պարունակող սննդամթերքից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---