Ձերբակալվածների պահման 33 վայրից 8-ի գործունեությունը դադարեցվել է14 օգոստոսի 2024 - 12:18 AMT PanARMENIAN.Net - ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում 2024-ին նախատեսվում է 30%-ով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը։ Ըստ ՆԳՆ-ի՝ նպատակն առավել բարվոք, ճիշտ կահավորված, միջազգային չափանիշներին համապատասխան ձերբակալվածների պահման վայրեր ունենալն է, իսկ խնայված գումարով համակարգը կբարելավվի: «Ստորաբաժանումները պետք է պարտադիր համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Ձերբակալվածներին պահելու այն վայրերը, որտեղ առավել քիչ անձինք են պահվել, մյուս կողմից՝ այն ստորաբաժանումները, որոնք չունեն բարվոք կահավորանք կամ պայմաններ, որոշում է կայացվել դրանք կրճատել»,- նշել է ռազմավարական պլանավորման քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը: 2022-2023 թթ. տվյալների ուսումնասիրության արդյունքում օպտիմալացվել են այն ՁՊՎ-ները, որոնց դեպքում անմխիթար վիճակ էր և ոչ բարվոք պայմաններ, հաշվի են առնվել նաև ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը, կենսապայմանները, մոտակա վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ Ըստ այդմ, ձերբակալվածների պահման 33 վայրից ութի գործունեությունն արդեն դադարեցվել է, իսկ առաջիկայում կդադարեցվի ևս մեկի աշխատանքը։ «Ուսումնասիրության արդյունքներով պարզել ենք, որ ոստիկանությունում գործող ոչ բոլոր ձերբակալվածների պահման վայրերն են աշխատում ամբողջ ծավալով, օրինակ՝ ձերբակալվածների պահման վայրեր ունենք, որտեղ տարեկան մեկ կամ երկու ձերբակալված է պահվում»,- նշել է Մկրտչյանը։ Գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։ ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում մոնիթորինգը շարունակվելու է՝ ճշտելու լրացուցիչ օպտիմալացման կարիքներն ու ժամանակացույցը: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավոր Հայաստանի առաջնությունը կրելու է «Fastex Պրեմիեր լիգա» անվանումը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հրատապ քննարկվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակը Ակնկալվում է, որ առարկայական քննարկումները տեղի կունենան հոկտեմբերի 3–ին Փաշինյանն ընդունել է Օվերչուկին․Քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր Անդրադարձէ եղել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը 2024-ի 8 ամսում ՀՀ-ում պայթյունի հետևանքով ավելի շատ մարդ է զոհվել, քան 2023-ին Գրեթե բոլոր դեպքերում անվտանգության կանոնները չեն պահպանվում |