Իրանն Ադրբեջանի հետ սահմանին զորավարժություններ է սկսել

Իրանն Ադրբեջանի հետ սահմանին զորավարժություններ է սկսել

PanARMENIAN.Net - Իրանի ռազմածովային ուժերն օգոստոսի 13-ին զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում, հայտնում է Mehr գործակալությունը:

Ըստ աղբյուրի, Աստարայի ռազմածովային ուժերի բազայում անցկացված ռազմածովային պաշտպանության զորավարժությունների ընթացքում հարձակման են ենթարկվել պայմանական թիրախները։ Ըստ Աստարայի փոխնահանգապետ Համիդ Մուսավի, դրանց նպատակն է հնարավորինս նախապատրաստել նավատորմի ուժերը։

Աստարան Իրանի և Ադրբեջանի սահմանով անցնող ու Կասպից ծով թափվող Աստարա գետի աջ ափին է, որի ձախ ափին տեղակայված է ադրբեջանական քաղաքն է։

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
---