Գառնու արգելոցն ու «Քարերի սիմֆոնիան» կարող են ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում14 օգոստոսի 2024 - 13:08 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարությունում քննարկել են պատմության և մշակույթի մի քանի անշարժ հուշարձաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական և հիմնական ցանկերում ընդգրկելու հարցը: Քննարկվել են «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու հարցերը, ժամանակացույցը, խնդիրները։ Որոշվել է ընթացիկ տարվա աշնանը մեկնարկել վերոնշյալ հայտի նախնական գնահատման գործընթացը: Ավելի վաղ՝ հուլիսի 20-30-ը Հնդկաստանի Նյու Դելի մայրաքաղաքում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանին «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Հանդիպում-քննարկման ընթացքում կարևորվել է համայնքների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Առաջիկայում Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտին վերաբերող հարցերը կքննարկվեն տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Քննարկման օրակարգի երկրորդ հարցը՝ «Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները» և «Երերույքի տաճարը և հնավայրը»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկված հայտերի տվյալների թարմացմանն է վերաբերել ընթացիկ տարում։ Նշվել է, որ կպատրաստվի հայտ՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հուշարձանախումբը, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը և հարակից կիրճը» նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում գրանցելու համար։ Փորձագետների կողմից ներկայացվել են նաև այլ հայտերի մշակման հաշվետվություններ, քննարկվել է դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեին ներկայացնելու ժամանակացույցը։ Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, Արտաքին գործերի նախարարության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի պատասխանատուները, ինչպես նաև համապատասխան փորձագետներ։ Ուշագրավ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս | Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը բեկանվել է. Քոչարյանը, Օհանյանն ու մյուսները՝ կրկին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և մյուս պաշտոնյաները կարող են կրկին կանգնել դատարանի առջև Օկամպո․ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի Այդ մասին Օկամպոն ասել է Երևանում կայացած ասուլիսում ՏԿԵՆ-ում քննարկել են Ֆրանսիայի հետ գործակցության օրակարգային հարցերը Քննարկվել են ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա |