IDBank-ն ու Իդրամը՝ Հորիզոն ճամբարում․ Մի դրամի ուժը14 օգոստոսի 2024 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին IDBank-ի և Իդրամի աշխատակիցները Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում կազմակերպված «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարի հյուրերն էին։ Ճամբարի գլխավոր աջակից «Մի դրամի ուժը» հունիսին հավաքագրված ամբողջ հասույթը՝ 4․046․161 դրամ, ուղղել էր ճամբարին, որի շնորհիվ մարզաբնակ, ինչպես նաև Արցախից ու Ջավախքից 14-19 տարեկան մոտ 100 երիտասարդ հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները, շփվելու ոլորտի մասնագետների հետ և արժեքավոր կապեր ստեղծելու։ «Հորիզոն» ճամբարը կրթական նախաձեռնություն է, իսկ կրթությունը Իդրամի և IDBank-ի համար առաջնային է և մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությունների հիմքում է։ Ճամբարի այս փուլում 100-ից ավելի երեխա ստացավ առաջնորդական ու շատ այլ հմտությունների կրթություն, որն իրենց հետագա կյանքի համար շատ հարկավոր է լինելու», - նշում է IDBank-ի և Իդրամի Հաղորդակցման և ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
«Մի դրամի ուժի» գաղափարը շատ հետաքրքիր է, քանի որ մարդիկ իրենց մի փոքր լուման ներդնելով՝ մեծ բարիք են ստեղծում։ Նմանօրինակ ֆինանսավորումներն ու տարբեր ծրագրերին աջակցությունները հիմք են ստեղծում մնացած ընկերությունների համար ևս միանալ այսպիսի նախաձեռնություններին, իսկ դա ամենակարևորն է», - ընդգծում է «Հզոր միտք» ՀԿ-ի նախագահ Մհեր Մկրտչյանը։ Ջերմ ու հիշարժան հանդիպմանն էր միացել նաև Իդրամ Ջունիորը՝ ճամբարի մասնակիցների համար բերելով հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ, իսկ հաղթողներին՝ նաև նվերներ։ Ընկերությունների աշխատակիցները նաև ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում անցկացրին ճամբարականների հետ։ Հանդիպման ավարտին տասն ամենաակտիվ ճամբարականներ IDBank-ի և Իդրամի կողմից նվեր են ստացել 60, 40 և 30 հազար դրամ արժողությամբ Բանկի լոյալության նոր միավորներ՝ idcoin-ներ, որոնք կարելի է ծախսել ըստ ցանկության՝ ավելի քան 22 000 վաճառակետերում, որտեղ կա Իդրամ QR-ով վճարման հնարավորություն։ idcoin կարելի է ստանալ պրոդուկտների, արշավների, հավատարմության այլ ծրագրերի շրջանակում, որոնց մասին կարելի է տեղեկանալ IDBank-ի պաշտոնական կայքից։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Օկամպո․ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի Այդ մասին Օկամպոն ասել է Երևանում կայացած ասուլիսում ՏԿԵՆ-ում քննարկել են Ֆրանսիայի հետ գործակցության օրակարգային հարցերը Քննարկվել են ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր 1 մլն-ական դրամ կրթաթոշակ՝ ԵՊՀ ևս 5 ուսանողի․ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է մոտիվացնել երիտասարդներին Ուսանողներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից Նախարար․ Եթե Սնուփ Դոգի համերգը չկայանա, կազմակերպմանն ուղղված գումարը կվերադարձվի «Մենք գրավոր հարցմամբ պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները»,–ասել է նա |