Ucom-ն ամփոփել է uGeneration ուսանողական ծրագիրը15 օգոստոսի 2024 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ucom-ը հաջողությամբ ամփոփել է առաջին uGeneration ուսանողական ծրագիրը։ Այն հնարավորություն է տալիս ուսանողներին կատարել կարիերայի առաջին քայլերը, զարգացնել պրակտիկ հմտություններ և շփվել ոլորտի առաջատար մասնագետների հետ։ Ծրագրի առաջին փուլին դիմած ավելի քան 200 դիմորդներից ընտրվել է 20 մասնակից, որոնք մասնակցել են մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներին և պրակտիկա անցել ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգերի կենտրոնում։
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներից 13-ը Ucom-ից ստացել են ճկուն գրաֆիկով աշխատանքի առաջարկ, որը կարող են համատեղել ուսման հետ: «Միշտ հաճելի է երիտասարդ ու ոգևորված դեմքեր տեսնել մեր ընկերությունում։ Հուսով եմ այս նախագիծը մեր մասնակիցներին կօգնի օգտակար մասնագիտական հմտություններ ձեռք բերել ու զարգացնել։ Նաև լիահույս եմ, որ նրանք նոր, թարմ գաղափարներով ու մոտեցումներով սեփական ներդրումը կունենան մեր բաժանորդներին լավագույն ծառայությունները մատուցելու գործում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ծրագիրը շատ հետաքրքիր էր՝ իր հագեցվածությամբ և դասընթացների ֆորմատով: Ուրախ եմ, որ մասնակցել եմ այս նախաձեռնությանը ու օգտվել այս հնարավորությունից: Հուսամ իմ ապագան կկապեմ Ucom-ի հետ և կաշխատեմ նման հիանալի թիմում: Մեզ դիմավորել են բարությամբ, սիրով և հարգանքով, ընդունել և աջակցել են ամբողջ ընթացքում», - ասել է ծրագրի մասնակից Տաթևիկ Ղուկասյանը: Տեղեկացնենք, որ շուտով կմեկնարկի uGeneration ուսանողական ծրագրի երկրորդ խմբի հավաքագրումը։ Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ խմբակցության քարտուղարը պարզաբանել է` ինչու է վարչապետը քաղաքացիներից ներողություն խնդրել Ըստ նրա, ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար Քոչարյան․ ՀՀ-ն էլ է անհանգստացած Բաքվի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ Նա ասել է, որ Հայաստանի խնդիրն անվտանգությունը բարձրացնելն է՝ նոր սպառազինությամբ ու կրթված անձնակազմով Սեժուրնե. Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունները խորանան Նա հավելել է, որ Եվրոպան ու Հայաստանը ցանկանում են սուվերեն կերպով շարունակել իրենց հարաբերությունները Team Telecom Armenia-ն WCIT 2024 / DigiTec -ի տեխնոլոգիական գործընկերն է․ Կնքվել է փոխըմբռնման հուշագիր DigiTec ցուցահանդեսին այս տարի կրկին ներկայանալու է Team ընկերությունների խումբը |