Evoca-ն՝ Էջմիածնի Մայր տաճարի մասին ժողովածուի հովանավոր![]() 16 օգոստոսի 2024 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Evoca-ն «Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը ԺԷ-ԻԱ դարերում» վավերագրերի ժողովածուի հրատարակչության գլխավոր հովանավորն է։ Մայր տաճարի մասին վավերագրերի ժողովածուի հրատարակչությունը նվիրվելու է Տաճարի վերաօծմանը։ Վավերագրերի ժողովածուն իր մեջ պարունակելու է 17-19 դարերում Էջմիածնի Մայր տաճարի վերակառուցումների, վերանորոգումների մասին տեղեկություններ, այդ թվում՝ վավերագրություններ և արխիվային նյութեր, որոնք պահվում են Մայր աթոռի արխիվում, Մատենադարանում և Հայաստանի ազգային արխիվում։ Գրքում ընդգրկվելու են մոտ 500 փաստաթուղթ, ավելի քան 50 պատմական լուսանկար, ճարտարապետական գծագրեր և այլ նյութեր։ Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին, այդ թվում՝ կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |