ՀՀ ՊՆ-ն հերքել է Բաքվի հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հերքել է Բաքվի հերթական ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

Նախօրեին՝ օգոստոսի 15-ին, Բաքուն ևս ապատեղեկատվություն էր տարածել, հայտարարելով, թե ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ավելի վաղ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:

 Ուշագրավ
---