«Երեմյան Փրոդաքթս»-ը 4 նոր արտադրատեսակ ունի՝ իտալական ստրաչատելլայից մինչև հատիկավոր կաթնաշոռ

«Երեմյան Փրոդաքթս»-ը 4 նոր արտադրատեսակ ունի՝ իտալական ստրաչատելլայից մինչև հատիկավոր կաթնաշոռ

PanARMENIAN.Net - Ստրաչատելլա պանիր, հատիկավոր կաթնաշոռ, 0.5% յուղայնությամբ կաթնաշոռ, 15% յուղայնությամբ թթվասեր. «Երեմյան Փրոդաքթս»-ի համեղ, բարձրակարգ, եվրոպական չափանիշներին համապատասխանող կաթնամթերքի տեսականին համալրվել է 4 նոր արտադրատեսակով։

Իտալական հայտնի ստրաչատելլա պանիրն ունի բազմաթիվ կիրառություններ։ «Երեմյան Փրոդաքթս»-ն իտալացի հրավիրված խորհրդատուի հետ միասին մշակել է պանրի ամենահամեղ բաղադրատոմսն ու պատրաստման տեխնոլոգիան, որի շնորհիվ հայ սպառողին այսուհետ հասանելի կլինի հայկական արտադրության իրական իտալական ստրաչատելլան։

15% յուղայնությամբ թթվասերը սպառողների կողմից երկար սպասված ու պահանջված արտադրանք էր. այն հասանելի է 200գ և 450գ չափի տարրաներով։

«Կաթնահատիկ» անվանումով հատիկավոր կաթնաշոռը ևս նորույթ է շուկայում։ Հատիկավոր կաթնաշոռը հայտնի է իր քիչ կալորիականությամբ և բարձր սննդարարությամբ, հարուստ է պրոտեիններով, օրգանիզմի առողջության համար անհրաժեշտ վիտամիններով։ «Երեմյան Փրոդաքթս»-ը «Կաթնահատիկը» ստեղծել է հայաստանյան շուկայում ավելի հասանելի և կիրառելի դարձնելու համար։

Նորույթների շարքում են նաև 0.5% յուղայնությամբ կաթնաշոռը՝ առողջ ապրելակերպի և սպորտի սիրահարների համար, ինչպես նաև ավելի մեծ չափով՝ 800գ տարողությամբ ըմպելի յոգուրտը՝ ստեղծված ամբողջ ընտանիքի համար։

«Երեմյան Փրոդաքթս»-ի՝ կաթի վերամշակման գերժամանակակից նոր գործարանը, որի բացումը տեղի ունեցավ ամիսներ առաջ, հնարավորություն է տալիս ավելի ընդլայնել տեսականին, սպառողներին ներկայացնել եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կաթ և կաթնամթերքի լայն տեսականի։

«Երեմյան Փրոդաքթս»-ի գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը նշում է. «Յուրաքանչյուր նոր արտադրանք թողարկելուց առաջ մենք հաշվի ենք առնում մեր սպառողների, շուկայի պահանջմունքները։ Ինչպես բարձրակարգ կաթնամթերքի արտադրությունը, այնպես էլ որակի սահմանված չափանիշներն ու նշաձողերը պահպանելը մեզ համար առաջնային են։ Այդ նպատակով էլ մեր նոր գործարանը հագեցած է լաբորատորիաներով, ինչպես նաև R&D կենտրոնով, ինչը հնարավորություն է տալիս փորձարկումներ իրականացնել, անընդհատ կատարելագործել ու ներկայացնել նոր տեսականի»։

Փակ ցիկլը հնարավորություն է տալիս վերահսկել արտադրանքի բարձր որակը, կառավարել ռիսկերն ու զերծ մնալ մարդկային գործոնի ուղիղ ազդեցությունից, ինչն էլ նպաստում է սպառողների առողջության պահպանմանն ու առողջ հասարակության ձևավորմանը։ «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթնամթերքը ևս արտադրվում է ամբողջությամբ փակ ցիկլով. կաթը հատուկ մեքենաներով հասնում է գործարան, որտեղ առաջին հերթին անցնում է լաբորատոր հետազոտություններ, որից հետո արդեն բաշխվում համապատասխան արտադրամասեր՝ տարբեր տեսակի կաթնամթերքի արտադրության համար։ Լաբորատոր հետազոտություններ իրականացվում են ոչ միայն սկզբում, այլև արդեն պատրաստի արտադրանքը փաթեթավորելուց առաջ և հետո՝ վաճառակետեր տեղափոխելուց առաջ։ Այսպես ընկերությունը վերահսկում և իրականացնում է արտադրանքի որակի կառավարումն արտադրության բոլոր փուլերում։

Նոր արտադրատեսակներն այսքանով չեն սահմանափակվելու. շուտով ընկերությունը կներկայացնի նոր բազմազան տեսականի։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---