ՌԴ ԱԳՆ. ՀԱՊԿ-ի շրջանակում ՀՀ հանդեպ պարտավորությունները չեն փոփոխվել

ՌԴ ԱԳՆ. ՀԱՊԿ-ի շրջանակում ՀՀ հանդեպ պարտավորությունները չեն փոփոխվել

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ–ի շրջանակում Հայաստանի հանդեպ պարտավորությունները չեն փոփոխվել։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը՝ հավելելով, որ բացի ՀԱՊԿ–ից և Ռուսաստանից, ՀՀ–ի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։

«Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ի ընդհանուր աշխատանքին, ապա այժմ Երևանում գերակշռում է փոխգործակցությունից հեռանալու դիրքորոշումը, որը, ինչպես տեսնում ենք, հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում է ազգային անվտանգությունը։ Կազմակերպության շրջանակում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,– նշել է նա, մեջբերում է Aysor.am-ը։

Վերջին շրջանում Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, զորավարժություններին ու նիստերին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---